Նորություններ
Շուտով կմեկնարկեն Արթիկ համայնքի 440մ երկարություն և 5 մետր լայնություն ունեցող Դուրյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները
10.08.2020
Համայնք-պետություն համագործակցության արդյունքում՝ համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, շուտով կմեկնարկեն Արթիկ համայնքի 440մ երկարություն և 5 մետր լայնություն ունեցող Դուրյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող, դժվարանցանելի փողոցի սալիկապատման համար անհրաժեշտ գումարի 55 տոկոսը տրամադրելու է պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում համայնքում կբարկերգվի 2200 քռակուսի մետր ճանապարհահատված։ Համայնքը նախատեսում է նաև փողոցի կոյուղու կառուցման աշխատանքների իրականացում։