Տպել
Նորություններ
Քննարկվել են Արթիկի մարզադաշտի հիմնանորոգմանն առնչվող հարցեր
11.08.2020
Այսօր Շիրակի մարզ են այցելել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն ու ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը։ Նրանք Շիրակի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի, Արթիկ համայնքի պատասխանատուների, գործարար Արտակ Գոլեցյանի և ֆուտբոլի պատասխանատուների ու մասնագետների հետ քննարկել են Արթիկի մարզադաշտի հիմնանորոգմանն առնչվող հարցեր։