Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օգոստոսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

11.08.2020

Օգոստոսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7001 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 483 քաղաքացի, նրանցից 101-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23