Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մնա տանը-եղիր առողջ»

11.08.2020

 Այսօր ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել և հուշանվերներ է հանձնել «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրայի վարժությունների տեսաձայնագրությունների հանրապետական մրցույթում Շիրակի մարզը ներկայացրած և հանրապետական մրցույթի գնահատող հանձնախմբի անդամների բարձր գնահատականին արժանացած մասնակիցներին։
Շիրակի մարզպետը ողջունել է մասնակիցներին՝ կարևորելով ֆիզիկական կուլտուրայի դերն ու նշանակությունը աշակերտների ֆիզիկական դաստիարակության գործում։
Համավարակով պայմանավորված՝ աշակերտների շրջանում ֆիզիկական կուլտուրան և ֆիզիկական դաստիարակությունը հնարավորինս խթանելու նպատակով 2019–2020 ուսումնական տարվա վերջին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել էր «Մնա տանը-եղիր առողջ» խորագրով ֆիզկուլտուրային վարժությունների տեսաձայնագրությունների հանրապետական մրցույթը։ Մինչև 3 րոպե տևողությամբ տեսաձայնագրություններն ուղեկցվել են երաժշտությամբ և համալիր վարժությունների համադրությամբ։ Միջոցառման Շիրակի մարզային փուլին մասնակցության համար հանրակրթական դպրոցների կողմից ներկայացվել են 37 հոլովակներ։ Միջոցառման մարզային փուլում լավագույնները ճանաչված երեք տեսաձայնագրություններն արժանացել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված շնորհակալագրերին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23