Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2020

Սիրելի´ երիտասարդներ, շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Ցանկանում եմ անսպառ եռանդ, նպատակասլացություն և ինքնավստահություն։
Այս դժվար և խոչընդոտներով լի տարում երիտասարներն ապացուցում են, որ անգնահատելի գործըներներ են, որոնց պետականամետ և քաղաքացիական ազնիվ դիրքորոշմամբ մենք կարող ենք չկասկածել պետության ապագայի հուսալիությանը։
Մեր պետության համար ցանկացած շրջադարձային փուլում մեծ է եղել երիտասարդների դերն ու ներգրավվածությունը. երիտասարդությունը հասարակության ծանրաչափն է, նրա հավասարակշիռը։ Անգնահատելի է Ձեր դերը հատկապես քաղաքական, քաղաքացիական և խաղաղության պահպանման գործում։
Սիրելի՛ երիտասարդներ, դուք այն ուժն եք, որ կարող է փոխել աշխարհը, դարձնելով այն ավելի լավը, աշխարհ, որին արժանի է մարդկությունը։ Ինչպես ասում են երիտասարդությունը խիզախության ժամանակն է, խիզախ եղեք սիրելիներս:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56