Տպել
Նորություններ
Շիրակի մարզում կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ
14.08.2020
![](http://shirak.mtad.am/files/n_pics/26431_s.jpg)
Համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ, մարզի 15 համայնքներում կասֆալտապատվի 15․1 կմ /104հազար քառակուսի մետր/ ճանապարհահատված։