Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալը հետևել է Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին

19.08.2020

 Օգոստոսի 19-ին Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հետևել է համայնքների 2020 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում և Ախուրյանում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին: Ծրագրի 55 տոկոս ֆինանսաավորումը կկատարի պետությունը, 45 տոկոսը՝ համայնքները։ Բոլոր 10 փողոցներում աշխատանքների մեկնարկը տրված է։ Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկվել է փողոցաշինությանը վերաբերվող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում կավարտվեն ըստ նախատեսվածի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23