Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման տասներորդ տարեդարձին նվիրված միջոցառում

20.08.2020

Այսօր Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրի տարածքում տեղի է ունեցել հուշահամալիրի բացման տասներորդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, բարձրաստիճան զիվորականներ, սպաներ:
Հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ․ Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ և հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Վարդան Գրիգորյանը ողջունել է ներկաներին, խոսել դարերի խորքից եկող հայ-ռուսական բարեկամության մասին։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00