Նորություններ
«Գյումրիի սելեկցիոն կայան»-ում տեղի է ունեցել կարտոֆիլի սերմարտադրության նպատակով սերմերի սորտափորձարկմանը նվիրված միջոցառում
21.08.2020
Այսօր «Գյումրիի սելեկցիոն կայան»-ում տեղի է ունեցել կարտոֆիլի սերմարտադրության նպատակով սերմերի սորտափորձարկմանը նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Սերմերի գործակալություն»-ից և «Երկրագիտության գիտական կենտրոն»-ից, «Հայկական Կարիտաս» բարեգործական հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրերի բաժնից, մարզում գործունեություն ծավալող խոշոր ֆերմերային տնտեսություններից, ինչպես նաև շահագրգիռ այլ անձինք։ 2020 թվականին «Ֆատ-Ագրո» ռուսական կարտոֆիլաբուծության առաջատար կազմակերպության և «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտա-արտադրական ՓԲԸ-ի մինջև կնքված հուշագրի համաձայն, 2020 թվականին Շիրակի մարզում իրականացվել է «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրված կարտոֆիլի լավագույն սորտերի փորձնական ցանքերի հիմնում 14 սորտ՝ վաղահաս, միջին վաղահաս և ուշահաս։
Վարդան Գրիգորյանը ողջունել է ներկաներին, խոսել մարզում կարտոֆիլի վերարտադրության հեռանկարներից՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների կազմակերպումը կարտոֆիլագործների փորձի և մտքերի, տեսական և գործնական գիտելիքների փոխանակման առումով։