Նորություններ
Գեղանիստ համայնքի թվով 22 երեխաների հետաքրքիր հանգիստն է կազմակերպվել մայրաքաղաքում
24.08.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և «Հայաստանի աջակցության թիմ»("Команда поддержки армян") բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով Շիրակի մարզի Գեղանիստ համայնքի թվով 22 երեխաների հետաքրքիր հանգիստն է կազմակերպվել մայրաքաղաքում։ Հագեցած օրվա ընթացքում երեխաները շրջել են Երևանում, այցելել կենդանաբանական այգի, մի շարք հետաքրքիր վայրեր, ինչպես նաև հյուրասիրվել "Ընտանիք" ռեստորանում։
Շնորհակալություն ենք հայտնում մեր լավ գործընկեր Ռոման Բաղդասարյանին և բոլոր կազմակերպիչներին համագործակցության և շիրակցի երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար։