Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ «Բանակ- 2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումը

27.08.2020

 

 

Օգոստոսի 27-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում մասնակցեց «Բանակ- 2020» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, որին մասնակցում էր Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար գեներալ լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Մարտինյուկը հյուրերին ներկայացրեց   նոր զինատեսակները, ռազմական պաշտպանիչ հագուստները, նոր զին տեխնիկայի տեսակները: Գեներալ լեյտենանտ Տիգրան Փարվանյանը շնորհավորելով ռազմաբազայի հրամանատարությանը և զինծառայողներին միջազգային ֆորումի կապակցությամբ, կարևորեց նմանատիպ ֆորումների անցկացումն այն առումով, որ ՌԴ պաշտպանության հարցերն ու դրանց համար անհրաժեշտ լուծումները մշտապես եղել և գտնվում են ոչ միայն ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգույի, այլև, եղել և գտնվում են ՌԴ կառավարության ուշադրության կենտրոնում և պետք է նշել, որ այսօր, այս տոնական տարամադրություն կրող ֆորումը տեղի է ունենում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության ռազմաբազաներում, այլ ՌԴ սահմանից դուրս գործող ռազմաբազաներում:

 Հյուրերն այցելեցին նաև ռազմաբազայի տարածքում նորակառույց սպորտային համալիր, որն ամենայն հավանականության շահագործման կհանձնվի սեպտեմբերի առաջին օրերին: Նախադեպը չունեցող սպորտային համալիրը կծառայի ոչ միայն զինծառայողներին, այլև  նրանց ընտանիքի անդամներին: Որպես առողջարարական և սպորտային համալիր միաժամանակ կարող են մարզվել և սպորտային միջոցառումներ կազմակերպել վոլեյբոլի, բասկետբոլի, վազքի, բոքսի և այլ սպորտաձևերի սիրահարները:   

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00