Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼՒՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.09.2020

 

Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:
Նոր ուսումնական տարին մարտահրավեր է՝ նոր մոտեցումների, նոր գիտելիքների և համաշխարհային այս բարդ իրադրության մեջ կրթության կազմակերպումը լավագույնս իրականացնելու համար։
21-րդ դարում գիտելիքը ամենահզոր, ամեկարևոր զենքն է և միայն գիտելիքով զինված մենք կկարողանանք արձանագրել հաջողություններ և հաղթանակներ։ Գիտելիքն այն ոսկե մեխանիզմն է, որով ձևավորվում է գիտակից հասարակությունը, որով ամուր է դառնում մեր պետակությունը։ Չնայած այս տարի մեր առաջին դասարանցիների համար կյանքի նոր շրջափուլը չի նշվելու հատուկ միջոցառումներով, սակայն մենք վստահ ենք, որ նրանք կվարակվեն գիտելիքի հանդեպ սիրով ու ուսման նկատմամբ մեծ ձգտումով։
Կրթությունն ազատություն է, ես ցանկանում եմ, որ մենք երբևէ չերկնչենք մեր ազատության առջև։
Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա առթիվ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ և ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:41:57