Նորություններ
Կնքվեց հուշագիր Շիրակի մարզպետարանի և «Ագաթ» ՀԿ միջև
02.09.2020
2019 թվականի նոյեմբերից ամերիկյան MIUSA կազմակերպության հետ համատեղ «Ագաթ» ՀԿ-ն իրականացնում է «Դեպի անկախ կյանք՝ Հայաստանում ներառական համայնքների ստեղծման համար հնարավորությունների և գործընկերությունների խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Ծրագրի շրջանակներում Գյումրիում 2020 թվականին հիմնվելու է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոն։ Այն մարզում առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն է, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք, նրանց ընտանիքի անդամները, համայնքային ծառայություններ մատուցողները, գործատուները և այլ շահագրգիռ կառույցներ հնարավորություն կունենան ստանալ ծառայություններ, խորհրդատվություն, ուղղորդում, անկախ կյանք վարելու հմտություններ՝ իրենց համար մատչելի ձևաչափով: Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ներառման նպատակով` կենտրոնը համագործակցելու է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների և անհատների հետ, հիմնվելու է անկախ կյանքի համայնքային ռեսուրս ցանց։