Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերսկսվել են Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի տրանշ-3 հատվածի աշխատանքները

03.09.2020

 

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ հանդիպեց Սինոհիդրո Սևծովյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Սինոհիդրո Հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Լիու Մինգջիանիի և մասնաճյուղի պատասխանատուների հետ:

Կազմակերպությունն իրականացնում է տրանշ-3՝ Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, 46,17 կմ, որից
մոտ 3,5կմ հատվածի համար նախատեսված է նոր ծրագիր, իսկ մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի լայնացեում՝ դարձնելով  քառաշարք ճանապարհ: Շիրակի մարզում՝ Լանջիկ-Գյումրի հատվածում այն կազմում է 27,5 կմ: Ժամանակավոր դադարից հետո, ներկա պահին աշխատանքները վերսկսվել են և ընթանում են ճանապարհի ենթահիմքի կառուցման աշխատանքները: Կազմակերպության փոխտնօրեն Լիու Միգջիան Շիրակի մարզպետի հետ այցելեցին  ասֆալտի արտադրամաս, որն ինչպես տեղեկացրեց պարոն Միգջիան արդեն շահագործման պատրաստ է և  նախադեպը չունեցող ասֆալտ պատրաստող  արտադրամասի, որի հզորությունը ժամում 310 տոննա է, ընդամենը մի քանի ժամում կբավարարի ցանկացած քանակության պատվեր:  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:19:15