Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
04.09.2020

Հարգելի ԱԻՆ աշխատակիցներ, մարդասիրական առաքելություն իրականացնող մեր հայրենակիցներ, շնորհավորում եմ Փրկարարի օրվա առթիվ։
ԱԻՆ աշխատակիցները պատասխանատվությամբ և արժանապատվորեն են իրականացնում իրենց առաքելությունը՝ բնական ու տեխնածին աղետների հաղթահարման գործում և միայն իրենց բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված, որ կարողանում են կանխել շատ վտանգներ, փրկել մարդկային կյանքեր՝ վտանգելով անգամ սեփական առողջությունն ու կյանքը։
Փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, այդ առաքելությանը հավատարմորեն ծառայող մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը հերոս է, մեր ժամանակների հերոսն է և արժանի է բարձր գնահատանքի։
Եվս մեկ անգամ շնորհավորելով Փրկարարի օրվա առթիվ՝ ցանկանում եմ Ձեզ ասել՝ շնորհակալություն, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և անվտանգություն ։
Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ