Նորություններ
Պատվոգրեր, նվերներ մասնագիտական տոնի կապակցությամբ
04.09.2020
Փրկարարի մասնագիտական տոնի կապակցությամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի պատասխանատուների հետ այցելել են ՀՀ ԱԻՓԾ ՀՀ Շիրակի մարզային փրկարարական վարչություն: Շիրակի մարզային փրկարարական վարչության, ԱԻՆ Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի, Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցներին ի դեմս վարչության պետ, փ/ծ գնդապետ՝ Ալեքսան Գյոզալյանի, մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեցին, շնորհակալակագրեր, պատվոգրեր և նվերներ հանձնեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: Բարձր գնահատելով և շնորհակալություն հայտնելով վերջիններիս բնակչության հանդեպ ցուցաբերած բարեխիղճ և անձնուրաց ծառայության համար , մաղթեցին քաջառողջություն, խաղաղություն և անվտանգ ծառայություն: