Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մուլտերի տուն» մանկական թանգարան-սրճարան «Շիրակ մոլ» առևետրի և ժամանցի կենտրոնում

05.09.2020

 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը,  մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ այցելեցին Գյումրու «Շիրակ մոլ» առևետրի և ժամանցի կենտրոն: Կենտրոնի տնօրինությունն իրականացնելով մի շարք բարեփոխումներ, կենտրոնի երկրորդ հարկում բացել են «Մուլտերի տուն» մանկական թանգարան-սրճարան, Շիրակի մարզում մինչ այժմ նախադեպը չունեցող մանկական ժամանցի վայր, հեքիաթների հերոսների դերակատարների անմիջական մասնակցությամբ: Երեխաների համար ստեղծվել են բոլոր պայմանները, այցելության ողջ ընթաքում լինել ու մնալ հեքիաթի աշխարհում: Հաճելի ու գրավիչ էր Կարմիր գլխակի խրճիթը, որտեղ անկողնում պառկած է տատիկը, իսկ դռան մոտ կարմիր գլխարկն ընդունում է հյուրերին: Երեխաներին զբաղեցնելու մտահղացումը բավական լավ է կյանքի կոչվել: Կենրոնի տնօրինությունը հավաստիացրեց, որ շարունակելու են նոր ծրագրերի իրականացումը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00