Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մարզում սկսում է նոր ծրագրեր

10.09.2020

 

Սեպտեմբերի 10-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանի, Շիրակի մարզում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի պատասխանատուների հետ: Գրասենյակի ղեկավարը մանրամասն ներկայացրեց իրականացված և նախատեսվող ծրագրերը: Համագործակցելով Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: 2020 թվականին Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում 10 երիտասարդի համար Շիրակի մարզի 10 առաջավոր ընկերություններում իրականացվել է վեց ամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագիր, քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդության վերաբերյալ կարգախոսներով ութ վահանակների տեղադրում, տեսանյութերի մրցույթ: Նախատեսվում է Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը համազգային հետազոտության իրականացում: Ծովինար Հարությունյանը ներկայացրեց նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որոնք շուտով կմեկնարկեն: «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի մեկնարկ Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ «Ընտանիքի անկյուն» կենտրոնի ստեղծում Գյումրիում, որտեղ իրականացվելու են երիտասարդ տղաների և հայրիկների համար հանդիպումներ, դասընթացներ, ինչպես նաև երիտասարդ կանանց, տղամարդկանց համար միջոցառումներ՝ ուղղված կանանց և տղամարդկանց իրավահավասարության խթանմանը, գենդերային կարծրատիպերի փոփոխմանը: 2021 թվականին կկազմակերպվեն բուժաշխատողների համար դասընթացներ՝ պրենատալ խնամքում հայրիկների ներգրավվածության վերաբերյալ:

«Ապագան այսօր. կանանց, երիտասարդների և երեխաների հզորացումը Հայաստանում ժողովրդավարության բարելավման համար»։ Վիննեթ Արմենիայի ցանցի հզորացում և ընդլայնում մարզերում. Այս բաղադրիչի միջոցով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հնարավորություն կտա կանանց ծրագրել սեփական կարիքներին համապատասխան նախաձեռնություններ և կակտիվացնի «կանանց կողմից՝ կանանց համար» աջակցության շրջանակը: Բաղադրիչի շնորհիվ Հայաստանում կընդլայնվի կանանց ռեսուրսային կենտրոնների մոդելը՝ դրանք դարձնելով առավել ներառական: Շիրակի մարզպետը ողջունեց հյուրերին այցելության  համար ապա ներկայացրեց որոշ դիտարկումներ  ներկայացված ծրագրերի վերաբերյալ: Ծրագրերն իրենց բնույթով բարդ են, խնդրակազմերը շատ, հանրային ընկալման կարիք կա բռնությունը ճանաչելու, դրանց ազդեցությունների և վերլուծությունների համար, նշեց Շիրակի մարզպետը: Ծրագրի իրակացման ժամանակ միանշանակ համագործակցություն կլինի մարզպետարանի համապատասխան բաժինների հետ և մենք պատրաստակամ ենք աջակցելու յուրաքանչյուր հարցում, քանզի մարզն ունի առանձնահատկություններ, որոնք ոչ բոլոր մարզերում են առկա, ինչպես օրինակ աշխատատեղերի պակասն ու սոցիալապես անապահովության բարձր ցուցանիշը, երիտասարդ ընտանիքների դեռևս տնակներում բնակվելու փաստը: Ծովինար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց շատ կարևոր դիտարկումների համար և հավաստիացրեց, որ հաշվի առնելով շատ նման հանգամանքներ, իրենք ևս ընդլայնել են համագործակցության ոլորտը և այսօր, արդեն բացի մի շարք կազմակերպություններից սերտ համագործակցության մեջ են եկեղեցու և բանակի հետ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32