Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները

11.09.2020

 Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի "Ջաջուռ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում" սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող վերակառուցման շինարարական աշխատանքները, ծրագրի ընդhանուր գումարը կազմում է 16.528.000 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40%: Նախատեսվում է վերակառուցել համայնքի Ջաջուռ բնակավայրի 30-40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Նախատեսվում է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ և 5-10 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32