Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցումը

11.09.2020

 

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի "Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցում" սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող վերակառուցման շինարարական աշխատանքները, ծրագրի ընդանուր գումարը կազմում է 39,079,692 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էլիտ Արման Շին» ՍՊԸ։  Վերակառուցվում է համայնքի Լեռնուտ բնակավայրի 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Նախատեսվում է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ Առանձին մուտքով կլինի նաև երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ և 5-10 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00