Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատան համայնքի ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են

14.09.2020

 

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանն այցելել էին Ազատան համայնք, տեղում հետևելու համայնքի կենտրոնական փողոցի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ասֆալտապատման  աշխատանքների ընթացքին: Ծրագրի ընդանուր գումարը կազմում է 66,994,500 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 55%, համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումը 45%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ ։ Ազատան համայնքի թիվ 1 փողոցը համարվում է կենտրոնական փողոց և միևնույն ժամանակ միացում է ապահովում միջպետական M1 ճանապարհի հետ։ Անցնում է համայնքի կենտրոնով, որից սկիզբ են առնում համայնքի եկրորդային փողոցները։ Ունի տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղաշարժի բարձր ինտենսիվություն երթևեկելի մասի լայնությունը 8-9 մետր է, երկարությունը 3 կիլոմետր, մեկ կողմում առկա է 1 մետր լայնությամբ մայթ և ապահովված է լուսավորման համակարգով։ Ունի ասֆալտբետոնյա ծածկ, երթևեկության երկու գոտի։ Նախատեսվում է ասֆալտապատել համայնքի մուտքային հատվածի 1150մետր երկարությամբ մասը։ Նշված հատվածի հիմնանորոգումից հետո 3000մետր երկարությամբ փողոցի 1950 մետրը կդառնա բարեկարգ և կապահովվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Ասֆալտբետոնյա  ծածկի  քայքայված հատվածի ընդհանուր մակերեսը կազմում է 9000 քառակուսի մետր։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32