Նորություններ
Շարունակվում է ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման շին աշխատանքները
14.09.2020
Շարունակվում է ՀՀ Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման շին աշխատանքները, սուբվենցիոն ծրագիր շրջանակներում: Ծրագրի ընդանուր գումարը կազմում է 38,948,834 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումը 40%: Շինարարական աշխատանքները իրականացնում է «ՓԱՐՎԱՆԱ» ԱԿ: Վերակառուցվում է համայնքի Մարմաշեն բնակավայրի 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Նախատեսվում են խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ակնկալվում է նախադպրոցական կրթության որակի բարձրացում։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել է 12 հիմնական աշխատատեղ և 5-10 ժամանակավոր աշխատատեղ: