Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը

14.09.2020

 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունը։ Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և նշել. "Բոլորիս համար էլ այս ուսումնական տարին տարբերվող է և անելիքները շատ են, պատասխանատվությունն էլ՝ մեծ։ Սակայն մենք ընկրկելու տեղ չունենք, պետք է լինենք առավել զգոն և աշխատենք պահպանել համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները։ Մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքը պետք է լիրաժեք իրացվի: Այժմ ընթացքի մեջ է հանրակրթական դպրոցների շուրջ հինգ հազար աշխատակիցների թեստավորման գործընթացը, ի ուրախություն մեզ ունենք լավ ցուցանիշներ, մնում է աշխատենք զերծ մնալ բացթողումներից"։ Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-տնտեսագիտական զարգացման վարչության պետերը պատասխանել են տնօրեններին հետաքրքրող հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են նոր սահմանված կանոններին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 10:21:56