Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

15.09.2020

Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը։ Շիրակի մարզպետը ողջունել է դեսպանին և կարևորել մի շարք ոլորտներում առկա համագործացությունը։ "Մենք ուրախ ենք Ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու և վստահ ենք, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում կյանքի կկոչվեն բազմաթիվ ծրագրեր, որոնք կնպաստեն Շիրակի մարզի զարգացմանը",- նշել է մարզպետը։ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։ Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահորեն նշել, որ համագործակցությունը Շիրակի հետ կրելու շարունակական և բազմաբաղադրիչ բնույթ։ Համագործակցելով այլ կազմակերպությունների հետ՝ շարունակվելու է ԵՄ կողմից այս պահին ֆինանսավորվող ծրագրերը, որոնց հիմնական նպատակն է մեղմել համավարակի բացասական ազդեցությունը մարզի գյուղատնտեսական և զբոսաշրջային տնտեսությունների վրա: Լինելու են նորարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական փոքր և միջին ձեռնարկությունների կայացմանը և զարգացմանը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:19:15