Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

15.09.2020

 

Սեպտեմբերի 15ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի վարչությունների և բաժինների պետերի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցելեն մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը: Շիրակի մարզպետը հիմնականում անդրադարձավ նոր ուսումնական տարվա խնդիրներին, նշելով, որ դպրոցները պատրաստ են ընդունել դպրոցականներին, սակայն պետք է խստագույնս հետևողական լինել և ամբողջությամբ վերահսկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ուղեցույցի լիարժեք կատարմանը: Այդ նպատակով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետերին հանձնարարվեց ստեղծել աշխատանքային խմբեր պարբերաբար դպրոցներ այցելելու և տեղում իրավիճակին հետևելու համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:19:15