Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զբոսաշրջային գույքի ներկայացում և տեղեկատվական հանդիպում

16.09.2020

 Սեպտեմբերի 16-ին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ Գյումրու N 23 միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի մարզադահլիճում  մասնակցեցին  զբոսաշրջային գույքի ներկայացման և տեղեկատվական հանդիպմանը՝ նվիրված Շիրակի մարզում նոր զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը՝ լեռնային հեծանվային արահետների և ջրային մարզաձևերից կայակի օգտագործման միջոցով։  «Գույքը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում»։
Ծրագրի նպատակն է համախմբել շահագրգիռ կողմերին՝ Շիրակի գրավչությունը նոր զբոսաշրջային ծառայությունների միջոցով ներկայացնելու ու Շիրակ այցելող մարդկանց էկո նշանակության ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը կարևորելով, որ մարզում տուրիզմը պետք է զարգանա բոլոր ուղղություններով, այդ թվում և էքստրեմալ տուրիզմըՇիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու ոլորտի կայացմանը և զարգացմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 12:19:15