Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապապարտեզի շենքի վերակառուցում շին աշխատանքները

17.09.2020

 

Ընթացքի մեջ է Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապապարտեզի շենքի վերակառուցում շին աշխատանքները սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 40,790,918 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինը կազմում է 60%, համայնքի բյուջեի ֆոնդային մասից համաֆինանսավորումը 40%: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ։ Վերակառուցվում է համայնքի Քեթի բնակավայրի 30-40 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Լինելու են խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարելավվի նաև շրջակա տարածքը։ Ծրագրի արդյունքում ստեղծվել է 12 հիմնական և 5-10 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:57:18