Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21.09.2020

 Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Նա ով խիզախ է, անկախ է․․․
Ուղիղ 29 տարի առաջ հայ ժողովուրդը խիզախեց ու վերստանձնեց սեփական ճակատագիրը տնօրինելու և՛ պատասխանատվությունը, և՛ պատիվը։ Այդ վճռականությունը մեզ ոչ միայն պետականություն, այլև պայքարի անզիջում տասնամյակներ պարգևեց, այն պայքարի, որին մեր պատասխանը եղավ իրավական պետություն, ամուր բանակ և քաղաքացիական հասարակություն ստեղծելու դժվարին, բայց անվարան ուղին։
Անկախության համար պատմությանը տված ամենաթանկ հատուցումը այն ազատ և հպարտ սերունդն է, որը մեկ անգամ ևս ապացուցեց, որ իր կամարտահայտության, պետության անսասանության համար զիջումների չի գնա։
Ուղիղ 29 տարի հետո վերահաստատում ենք, որ մենք ենք մեր ճակատագրի տնօրինողը, մենք ենք մեր զավակների խաղաղ կյանքի և մեր ծնողների անխռով տարիների միակ երաշխավորը։
Այսօր նշվում է նաև Խաղաղության միջազգային օրը և Միավորված ազգերի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, զարկում է նաև Խաղաղության զանգը։ Զրնգում է՝ հիշեցնելով մարդու հիմնարար իրավունքների մասին՝ ազատ և խաղաղ ապրելու, մենք մեր խաղաղության զանգը հնչեցրել ենք վաղուց հանուն մեր ջինջ ապագայի։
Սիրելի հայրենակիցներ ևս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ մաղթում եմ միասնականություն և մեր անկախությանը տեր կանգնլու վճռականություն։
Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյան
21.09.2020

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23