Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ և հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

24.09.2020

 Աշխատանքային այցի շրջանակներում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է մարզի մի շարք համայնքներ և հետևել սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։
Ազատանում այս տարի սուբվենցիոն ծրագրով նորոգվել է կենտրոնական թիվ 1 փողոցը, ասֆալտապատման աշխատանքներն ավարտին են մոտենում։ «Մերձմոսկովյան» ԲԲԸ 66 մլն 993 հազար դրամի շրջանակներում իրականացրել է 3կմ երկարությամբ փողոցի սկզբնամասի ասֆալտապատումը։ Բենիամին համայնքում ևս ընթանում են փողոցաշինական աշխատանքներ, հողային աշխատանքներն ավարտվել են, իրականացվում է շեբենի շերտի տեղադրում։ 2295 քառակուսի մետր հատվածի շինաշխատանքները ևս իրականացնում են «Մերձմոսկովյան» ԲԲԸ՝ 31 մլն 436 հազար դրամի շրջանակներում։
Տիգրան Պետրոսյանը հետևել է շինաշխատանքների ընթացքին՝ կարևորելով դրանց որակով իրականացումը։
«Մեզ համար շատ կարևոր է մարզում իրականացվող ցանկացած շինաշխատանքում թերացումների բացառումը։ Այս առումով պետք է ամեն ինչ անել, որ ճանապարհաշինական աշխատանքները ժամանակին իրականացվեն, քանի որ եղանակաները կամաց-կամաց ցրտելու են և ասֆալտապատումն իրականացվի բոլոր նորմերին համապատասխան»,- կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ զրույցում նշել է Տիգրան Պետորսյանը։
Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Լուսակերտում, որտեղ ընթացքի մեջ են 7-րդ փողոցի 1200 քառ.մ. ճանապարհի կառուցման աշխատանքները՝ 14 մլն 858 հազար դրամ գումարի շրջանակներում։ Սարատակ համայնքում էլ կհիմնանորոգվի 250 մետր ներհամայնքային ճանապարհ։
Հոռոմում այս տարի սուբվենցիոն ծրագրով համայնքի փողոցներում արտաքին լուսավորության ցանց կանցկացվի, աշխատանքներն արդեն մեկնարկել են, 31 մլն դրամ գումարի շրջանակներում, պետություն-համայնք համագործակցության արդյունքում կտեղադրվեն նոր հենասյուներ և լուսակետեր, բնակչությունը գիշերային ժամերին առավել անվտանգ տեղաշարժվելու հնարավորություն կունենա։
Նոր Կյանքում իրականացվում են ներհամայնքային փողոցների խճապատման և տուֆ քարով սալապատման աշխատանքներ։ «Ճանշին» ՓԲԸ իրականացրել է աշխատանքների գրեթե կեսը, ծրագրի ընդհանուր արժեքը 30 մլն 234 հազար դրամ է։ Փոքր Մանթաշում ևս իրականացվում են ներհամայնքային ճանապարհների տուֆ քարով սալապատման աշխատանքներ։ 360 մ երկարությամբ և 30․30 մ լայնությամբ 2-րդ փողոցի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն,իսկ Մեծ Մանթաշում առաջիկա մեկ-երկու օրերին կմեկնարկեն արևային ֆոտովոլտային կայանի կառուցման և փողոցային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ֆոտովոլտային կայանի տեղադրումը թույլ կտա համայնքին խնայել միջոցներ և խնայված միջոցներն ուղղել այլ խնդիրների լուծմանը։
Մարզային իշխանության ներկայացուցիչները այցելել են նաև Հառիճ համայնք, որտեղ իրականացվում են 7-րդ փողոցի 329 մետր ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։
Տիգրան Պետրոսյանը բոլոր համայնքներում անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի կարևորությանը՝ նշել է, որ համայնքները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, քանզի այս ծրագրերը տարիներով կուտակված հիմնահարցերի լուծման համար լավագույն միջոցն են։
Շիրակի մարզպետը եղել է նաև մի շարք դպրոցներում, զրուցել մանկավարժերի և աշակերտների հետ, հորդորել պահպանել անվտանգության կանոնները, կրել դիմակներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:57:18