Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանը խորին ցավակցություններն է հայտնում անվանի ճարտարապետի ընտանիքին ու հարազատներին

19.10.2020

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս, ճարտարապետության մոդեռնիստական շարժման հիմնադիրներից Գուրգեն Մուշեղյանը: Շիրակի մարզպետարանը խորին ցավակցություններն է հայտնում անվանի ճարտարապետի ընտանիքին ու հարազատներին։
Գուրգեն Մուշեղյանը ծնվել է 1934 թվականին, Լենինականում: 1962-1964 թվականներին եղել է Գյումրու գլխավոր ճարտարապետը, 1964-1967 ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալը։ 1982-1990 թվականներին զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, 2001-2009 թվականներին՝ «Երևաննախագիծ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը։
Նա արժանացել Հայաստանի վաստակավոր ճարտարապետ տիտղոսի, բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ ՀՀ և ԽՍՀՄ պետական մրցանակների, Հայնախագիծ ինստիտուտի պատվոգրի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի։
Ճարտարապետը համահեղինակ է այնպիսի հանրաճանաչ գործերի, ինչպիսիք են Երևանի «Հրազդան» մարզադաշտը (1971 թ., ՀԽՍՀ պետական մրցանակ, 1979 թ.), Գյումրու օդանավակայանը (1982 թ.), Մարզահամերգային համալիրը (1984 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1987 թ.) և այլն։
Անգնահատելի է անվանի ճարտարապետի ավանդը, նրա հիշատակը միշտ վառ կմնա ճանաչող ամեն մարդու սրտում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44