Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատանքային իրավունքները և վարձատրությունը

28.10.2020

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած և կամավորական սկզբունքով հայրենիքի պաշտպանությանը մասնակցող քաղաքացիների աշխատատեղերը պահպանվում են, այդ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես աշխատանքային ստաժ:
Բացի պետական բյուջեից (ՊՆ-ի կողմից) տրվող վարձատրությունը, կողմերի համաձայնությամբ, քաղաքացիները կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից:
 Հայրենիքի պաշտպանության ժամանակահատվածի համար քաղաքացին կուտակում է ամենամյա արձակուրդային օրեր:
Վերը նշված երաշխիքները գործում են Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից սկսած։

ԿԱՐԵՎՈՐ Է

Զորահավաքային զինվորական ծառայության մեկնած բոլոր քաղաքացիները, անկախ այն հանգամանքից, գրանցված աշխատող են, թե ոչ, վարձատրվելու են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ համապատասխան ծառայության ժամկետի համար: Վարձատրության չափը հաշվարկվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի Հավելված 3-ի համապատասխան:
Ռազմական դրությամբ պայմանավորված մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև գործատուների համար: Ըստ այդմ՝
 գործատուի կողիմց աշխատանքի վայրի փոփոխությունը չի համարվում աշխատողի համար աշխատանքի էական պայմանի փոփոխություն,
 աշխատանքի վայրի փոփոխություն դեպքում գործատուն կարող է նախապես չծանուցել աշխատողին, ամենամյա արձակուրդի մեջ գտնվող աշխատողին արձակուրդից հետ կանչելիս՝ աշխատողի համաձայնությունը չի պահանջվում, արտաժամյա, գիշերային և աշխատանքային ժամանակացույցով չնախատեսված՝ հանգստյան ու օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, կատարված աշխատանքի համար աշխատողին չի վճարվում հավելում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:03:02