Նորություններ
Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան մասին
29.10.2020

Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Գյումրիում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնճյուղը։ Երկար տարիներ աշխատել է Գյումրու տեքստիլ կոմբինատում, թղթակցել է Հանրային ռադիոյին, եղել է Ժուռնալիստների Միության անդամ։1996 թվականից մինչ օրս աշխատում էր Շիրակի մարզպետարանում։
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սամվել Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հարգված, կենսախինդ ու բարի գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում։