Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քողարկման ցանցեր պատրաստելու` Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի երտասարդների նախաձեռնությունն արդեն տվել է իր շոշափելի արդյունքները:

31.10.2020

 Քողարկման ցանցեր պատրաստելու` Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքի երտասարդների նախաձեռնությունն արդեն տվել է իր շոշափելի արդյունքները: Մեր պաշտոնական էջում հայտարարություն տեղադրելուց րոպեներ անց, ինչպես մեր համայնքի բնակիչները, այնպես էլ տարածաշրջանի այլ համայնքներում ապրող, բայց ծնունդով նորկյանքցի մեր հայրենակիցներ, կապնվեցին նախաձեռնող խմբի հետ` առաջարկելով իրենց օգնությունը թե' սպիտակ սավանների տրամադրման և թե' քողարկման ցանցերի պատրաստման աշխատանքներին ներգրավվելու գործում:
Քանի որ առջևում ձմեռ է, մեր բանակին շատ են անհրաժեշտ նման ցանցեր, որպեսզի մեր զինվորը քողարկված լինի թշնամու աչքից: Մեր մասնակիցների ջանքերի շնորհիվ շուտով մի խմբաքանակ պատրաստ կլինի և անմիջապես կուղարկվի ռազմաճակատ:
Աշխատանքները շարունակվում են

Նոր Կյանքի Համայնքապետարա

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21