Նորություններ
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել
06.11.2020
Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։
Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել npast.ah@ssa.am էլեկտրոնային փոստին՝ նշելով.
1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,
2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:
Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝ օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։
Երեխայի ծննդյան միանվագ նպասի դիմում՝ https://bit.ly/3jZ4unI
Պետական նպաստ դիմում՝ https://bit.ly/3l3GLnx
Առավել մանրամասն՝ https://bit.ly/2IaCVKA
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն