Տպել
Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լենգես թաղամասի երկու շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները
06.11.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Մարմաշեն համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լենգես թաղամասի երկու շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 5 մլն 100 հազար դրամ է, աշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ընկերությունը։ Տանիքների մակերեսը համապատասխանաբար 563 քմ և 242 քմ է: Ընդհանուր շահառուների թիվը՝ 78 բնակիչ: