Տպել
Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին հարդարման աշխատանքները
07.11.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտին են մոտենում Փանիկի համայնքապետարանի շենքի ներքին հարդարման աշխատանքները։ 27 մլն 525 հազար դրամ արժողությամբ ծրագրի 40 տոկոսը հատկացրել է պետությունը, մնացած 60 տոկոսը՝ համայնքը, իրականացվել են տանիքի վերանորոգման և ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ նորոգվել է 324,4 քմ մակերես տարածք։ Շինաշխատանքներն իրականացնում է «ՇԻՆԱՐԱՐ-97» ընկերությունը։