Նորություններ
Մեկնարկել են Քարաբերդի դպրոցի տանիքի կառուցման աշխատանքները
09.11.2020
Քարաբերդի դպրոցի տանիքի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ «Հայաստանի բանկերի միության» կողմից քննարկվել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի դեռևս սեպտեմբերի սկզբին արված միջնորդությունը, և ընդառաջ գնալով մարզպետի միջնորդությանը, որոշում է կայացվել 8 մլն դրամ գումար հատկացնել դպրոցի կտուրի նորոգման նպատակին։ Աշխատանքները կավարտվեն նորյեմբերի 15-ին։ Հիշեցնենք, որ դեռ մայիսի 25-ին ուժեղ քամու պատճառով դպրոցի 700 քմ մակերեսով տանիքն ամբողջովին քանդվել էր, որի հետևանքով տեղումներն անարգել ներթափանցում էին շենք՝ վնաս հասցնելով երկաթբետոնյա ծածկին, հիմնական պատերին։