Տպել
Նորություններ
2020 թվականի սուբվենցիոն ծրագրով շուտով կավարտվեն Հառիճի 7-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները
09.11.2020
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով շուտով կավարտվեն Հառիճի 7-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհը տանում է դեպի Հառիճի վանական համալիր։ Պետություն-համայնք համագործակցության արդյունքում՝ 14 մլն 197 հազար դրամի շրջանակներում, երբևէ չասֆալտապատված ճանապարհի 329 մ երկարությամբ հատվածը կասֆալտապատվի։