Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապապարտեզի շենքը

17.11.2020

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Մարմաշեն համայնքի Քեթի բնակավայրի մանկապարտեզի շենքը, որը նախատեսված է 40 երեխայի համար։ Ծրագրի ընդhանուր արժեքը կազմում է 40 մլն 790 հազար դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է պետությունը, 40 տոկոսն էլ համայնքի բյուջեի ֆոնդային մասի համաֆինանսավորումն է։ Իրականացվել է աշխատանքի շուրջ 85 տոկոսը։ Մանկապարտեզն ունենալու է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։ Բնակավայրում կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26