Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի բուժհաստատությունները համալրվեցին բուժսարքավորումներով

20.11.2020

 #ՀայկականԿարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Ֆրանսիայի Մարտիգ քաղաքի Հայ-ֆրանսիական ասոցիացիան- Association Franco Arménienne du Pays de Martigues` ի դեմս ասոցիացիայի նախագահ՝ Գրիգոր Մինասյանի ու Մարտիգի հայ համայնքը, Շիրակի մարզի 3 բուժհաստատություններին նվիրաբերեց բուժսարքավորումներ:
Նախաձեռնությունը կյանքի կոչվեց Մարսելի Սուրբ Հովսեփ հիվանդանոցի աջակցությամբ՝ Ժան-Պիեր Կուպեյանի գլխավորությամբ:
Բարեգործության շնորհիվ ՀՕՄ-ի Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոն և Գյումրու Ուռուցքաբանական դիսպանսերը համալրվեցին ALOKA ֆիրմայի սոնոգրաֆիկ սարքերով, իսկ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց ՓԲԸ՝ գերմանական արտադրության CALEO DRAGER 2 նորածնային ինկուբատորներով:
«Ճիշտ է, բուժհաստատությունը մինչ այս նորածնային 4 ինկուբատոր ուներ, սակայն այս նորերը ավելի ժամանակակից են ու իրենց մեջ ունեն նաև փոքրիկներին ավտոմատ կշռելու հնարավորություն, ինչը շատ կարևոր է: Անչափ շնորհակալ ենք Հայկական Կարիտասից ու բոլոր բարերարներից այսքան կարևոր նվեի համար»,-նշում է #ԳյումրուՄորևմանկանավստրիականհիվանդանոց-ի տնօրեն Jora Serobyan-ը:
Եթե «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ն ուներ նորածնային ինկուբատորների, ապա #ԱխուրյանիՄորևՄանկանԱռողջությանԿենտրոնը և #ԳյումրուՈւռուցքաբանականԴիսպանսերը սոնոգրաֆիկ արքերի կարիք:
«Անչափ կարևոր է այս սարքը դիսպանսերի համար: Սրա օգնությամբ կկարողանանք ուռուցքաբանական հիվանդների մոտ արագ հայտանբերել հիվանդությունը, իսկ ինչպես գիտեք, այս հիվանդության պարագայում արագ դիագնոստիկան ավելի արդյունավետ կդարձնի բուժումը»,-նշում է դիսպանսերի ճառագայթային բաժանմունքի բժիշկ Գագիկ Մելքոնյանը:
Բուժհաստատությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով Հայ-ֆրանսիական ասոցիացիային, Մարսելի Սուրբ Հովսեփ հիվանդանոցին ու Հայկական Կարիտասին հույս հայտնեցին որ այս համագործակցությունը կլինի շարունակական:

 #ՀայկականԿարիտաս

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:18:07