Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքը

20.11.2020

 Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Մարմաշեն համայնքի Մարմաշեն բնակավայրի մանկապարտեզի շենքը, որը նախատեսված է 60-70 երեխայի համար։ Մանկապարտեզն ունենալու է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ, երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարեկարգվի նաև շրջակա տարածքը։ 38 մլն 834 հազար դրամ արժողությամբ ծրագիրն ընթացքի մեջ է: Մանկապարտեզի շահագործումից հետո բնակավայրում կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ, կբարձրանա նաև նախադպրոցական կրթության որակը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46