Նորություններ
80 միլիոն 200 հազար դրամի տեխնիկա Շիրակի մարզին
23.11.2020
Ակտիվ ընթացքի մեջ է ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման #ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացումը։ Այս փուլում համայնքները վերազինվում են գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման ժամանակակից տեխնիկական միջոցներով։
Վերջին մեկ ամսում Հայաստանի #մարզերին հատկացվել է 563 միլիոն 415 հազար դրամի տեխնիկա։
Շիրակի մարզի #Անի համայնքը ստացել է մեկ ինքնաթափ մեքենա 31 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ և մեկ անիվավոր տրակտոր 1․4 քարշակ դասի, կոմունալ հրիչով 10 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ։ Նույն մարզի #Մարմաշեն համայնքին տրամադրվել է մեկ Գլդոն /каток/ 30 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ և 100 հատ աղբաման` 7 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ։
Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության քսան, համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ։
#ՀՏԶՀ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն