Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար» թեմայով

24.11.2020

 «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից այսօր անցկացվել է կլոր սեղան՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր և միջոցառումներ Շիրակի մարզում՝ Արցախից տեղահանված ընտանիքների համար» թեմայով։ Քննարկմանը մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, շահագրգիռ մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ադրբեջանական ագեսիան հետ մղելուց զոհված մեր հերոս քաջորդիների հիշատակը։ Շիրակի մարզպետը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ կարևորում է այս ծանր ու օրհասական օրերին տարբեր կառույցների համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում հաստատված ընտանիքներին աջակցության տրամարդումը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպություններին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար և նշել, որ պետական մարմինների, անհատների, հասարակական ու համայնքային կառույցների գործակցության արդյունքում է հնարավոր եղել իրականացնել մի շարք նախաձեռնություններ, որոնք շարունակակական բնույթ են կրելու։
Հայկական Կարիտասի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը նշել է, որ այս ընթացքում կազմակերպությունն աջակցել է Արցախից տեղահանված 2240 ընտանիքի` Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում: Կազմակերպությունների պատասխանատուները ներկայացրել են այս ժամանակահատվածում իրականացրած աշխատանքները։
Հանդիպման մասնակիցները կարևորել են ստեղծված իրավիճակում աշխատանքների և ծրագրերի համակարգված իրականացումը, համագործակցության շարունակականության ապահովումը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:18:07