Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրերով իրականացված ասֆալտապատման աշխատանքերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են

24.11.2020

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզում 2020 թվականի ընթացքում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ասֆալտբետոնյա ծածկույթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու նպատակով ՀՀ Շիրակի մարզում են գտնվում ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության << Ճանապարհային դեպարտամենտ>> ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատորիայի մասնագետները։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի ուղեկցությամբ նրանք եղել են Աշոցք, Կրասար, Սիզավետ, Ախուրյան, Ազատան, Բենիամին, Լուսակերտ, Սարատակ և Հառիճ համայնքներում և փորձանմուշներ են վերցրել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզում 2020 թվականի ընթացքում իրականացված ճանապարհահատվածներից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 09:18:07