Նորություններ
Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
27.11.2020
Մարմաշեն համայնքի Լեռնուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դրանք իրականացվում են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով։ 39 մլն 79 հազար դրամի շրջանակներում «Էլիտ Արման Շին» ՍՊԸ-ն կիրականացնի շենքի ամբողջական նորոգման աշխատանքները։ Մանկապարտեզը նախատեսված է 60-70 երեխայի համար։ Լինելու են խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի դահլիճ։ Առանձին մուտքով կլինի նաև երգի և պարի համար նախատեսված դահլիճ։ Կբարեկարգվի շրջակա տարածքն ու համայնքում կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ։