Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ բանկերի միության աջակացությունը Շիրակի մարզին

30.11.2020

  Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. Արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:

Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:

Հայաստանի Բանկերի միություն

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15