Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախատեսվում է վերակառուցել Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի մանկապարտեզի շենքը

01.12.2020

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերակառուցել Մարմաշեն համայնքի Հացիկ բնակավայրի 60-70 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի շենքը։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են, դրանք իրականացնում է «Շինարար» ՍՊԸ-ն։ Ծրագրի արժեքը 34 մլն 451 հազար դրամ է։ Մանկապարտեզն ունենալու է խմբային սենյակներ, ննջասենյակներ, սանհանգույց, հանդերձարան, խոհանոց, լվացքատուն և պահոցներ, տնօրենի սենյակ, մարմնամարզության և խաղերի, երգի և պարի դահլիճներ։ Բնակավայրում կստեղծվի 12 հիմնական աշխատատեղ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 18:06:00