Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

07.12.2020

Երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Գյումրի է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի, ԱԺ պատգամավորների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով անօթևանության խնդրին նշել է, որ 2020 թվականին ընթացել են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված անօթևան ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները, այս պահին էլ 3 գյուղական համայնքների 7 բնակավայրերում շարունակվում են 24 բնակելիների կառուցման աշխատանքները․ «2020 թվականն, իրապես, դժվար տարի էր, համավարակը, այնուհետև պատերազմը, բնականաբար, քաղաքաշինական ծրագրերի տեմպերի դանդաղեցմանը նպաստեցին, այժմ մենք նորից պետք է սկսենք մեր աշխատանքները և սկսենք նոր կետից ու կարևոր անելիք մեզ համար կրկին մնում են անօթևանության և աղքատության խնդիրների լուծումը»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:03:02