Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն անցկացրել է Շիրակի մարզի 2021 թվականի ՏՀՏ ռազմավարության քննարկում

09.12.2020

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր անցկացրել է Շիրակի մարզի 2021 թվականի ՏՀՏ ռազմավարության քննարկում, որին մասնակցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար, ՁԻՀ -ի Շիրակի մարզի զարգացման խորհրդական՝ Արտակ Գևորգյանը, ՏՀՏԳՄ անդամ կազմակերպություններ և այլ շահագրգիռ կազմակերպությունների պատասխանատուներ:
Քննարկման առանցքում եղել են կրթական բնագավառի հիմնախնդիրները։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է այսօրինակ քննարկումների անցկացումը․ «Բոլորի համար ակնհայտ է, որ որևէ բնագավառում զարգացման մասին խոսելուց պետք է սկսել կրթությունից։ Այն, որ մեր կրթության բնագավառում կան բազմաթիվ հիմնահարցեր՝ դա ևս բոլորի համար ակնհայտ է։ Դրանց լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր կան, բայց մեզ համար հասկանալի է, որ առավել մասշտաբային արդյունք ստանալու համար մոտեցումների ու գործիքակազմերի փոփոխություն է անհրաժեշտ»։
Նշենք, որ քննարկման նպատակը Շիրակի մարզի առկա ՏՀՏ հնարավորությունների գույքագրումը, նոր կրթական ծրագրերի ներկայացումն ու զարգացման հիմնական ուղղությունների նախանշումն է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21