Նորություններ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքները կստանան աջակցություն ամսական 300 000 դրամի չափով
10.12.2020

Կառավարության հաստատած աջակցության միջոցառման շրջանակներում անհայտ կորած են համարվում Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հարազատների դիմումների հիման վրա որպես անհայտ կորած գրանցված անձինք, որոնց վերաբերյալ առկա չէ դասալքության մասին տեղեկատվություն։
Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) միջոցով՝ հիմք ընդունելով Պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները. դիմում գրելու կարիք չկա։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն